Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան 20 միլիոն ֆունտ սթեռլինգ կծախսի Մոլդովայում ու Վրաստանում «նոր Ուկրաինայի» կանխման վրա

The Telegraph-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան 20 միլիոն ֆունտ սթեռլինգ կծախսի Մոլդովայում, Վրաստանում, Սերբիայում, ինչպես նաև Բոսնիա-Հերցեգովինայում «նոր Ուկրաինայի» կանխման վրա: Թերթն ընդգծել է, որ այդ պլանների մասին երեկ երեկոյան Եվրոպական խորհրդի ընթրիքի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Լոնդոնը պաշտոնյաներ է գործուղելու նշված երկրներ, որոնք կարող են բարեփոխել տեղի բյուրոկրատական համակարգերը: Պլանի նպատակն արևելաեվրոպական երկրներին աջակցելն է՝ ազատ շուկաներ ու ժողովրդավարություն կառուցելու համար:

Քեմերոնի «Լավ կառավարման հիմնադրամը» հիշեցնում է Մարգարետ Թետչերի ժամանակվա Know How Fund-ը, որը Բեռլինյան պատի կործանումից հետո օգնել է Լեհաստանին, Չեխոսլովակիային ու Արևելյան Գերմանիային: Վերոնշյալ 20 միլիոն ֆունտ սթեռլինգից 5 միլիոնը նախատեսված է Ուկրաինայում բարեփոխումներ անցկացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս