Իրանին կթույլատրվի ուրանի հարստացման համար պահպանել 6000 ցենտրիֆուգ. մամուլ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի Լոզան քաղաքում Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչները բանակցում են մի համաձայնագրի շուրջ, որը Թեհրանին թույլ կտա 10 տարվա ընթացքում պահպանել 6000 ցենտրիֆուգ՝ ուրան հարստացնելու համար:

Ներկայումս Իրանն ունի մոտ 10.000 ցենտրիֆուգ: ԱՄՆ-ն ի սկզբանե պնդում էր, որ Իրանի ունեցած ցենտրիֆուգների քանակը նվազի մինչև 500-1500 միավորի: Գործակալության տվյալներով՝ եթե գործարք կնքվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, ապա ԱՄՆ-ն անհապաղ կվերացնի Թեհրանի դեմ սահմանած պատժամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս