Հայկական կողմի վերջին ելույթները մեզ թույլ չեն տալիս լինել լավատես. Մամեդյարով
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Սուդանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին.
«Հայկական կողմի վերջին ելույթները մեզ թույլ չեն տալիս լինել լավատես՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս վիճակի հետ: Համանախագահների վերջին այցի ժամանակ առաջարկվել է ստեղծել տրանսպորտի ու հարկադիր վերաբնակների հարցերով աշխատանքային խումբ: Մեր ունեցած վերջին տվյալներով, Հայաստանը մերժել է այդ առաջարկը:
Եերեկ Կարսում տրվել է «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի մեկնարկը: Այդ խոշոր նախագիծը շատ կարևոր է տարածաշրջանի զարգացման համար: Եթե հայերը ցանկանում են միանալ որևէ նախագծի, ապա նրանք գիտեն մեր փաստարկները՝ նրանց զինվորները պետք է լքեն մեր տարածքները»: