ԵՄ-ը պահպանելու է Ղրիմի դեմ սահմանած պատժամիջոցները
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պահպանելու է Ղրիմի դեմ սահմանած պատժամիջոցները: Այս մասին Ռուսաստանի թերակղզու միացման մեկամյակին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին. «ԵՄ-ը նախկինի նման չի ճանաչում ու դատապարտում է միջազգային իրավունքի խախտման այդ ակտը:
ԵՄ-ը նաև խորապես դատապարտում է Ղրիմի թերակղզում շարունակվող ռազմականացումը և մարդու իրավունքների շուրջ իրավիճակի վատթարացումը՝ ներառյալ ազատ արտահայտվելու իրավունքի խախտումներն ու փոքրամասնություններին հալածելը: ԵՄ-ը պատժամիջոցների օգնությամբ հայտնում է Ղրիմը Ռուսաստանին միացնելու փաստի չճանաչումը»: