Քաղաքացին զրկվել է բնակարան ստանալու իրավունքից
Tsayg.am-ը գրում է. Բնակարանային խնդիրը Գյումրիում մնում է առաջնահերթ: Մեծ թիվ են կազմում ինչպես հերթացուցակներից դուրս մնացած, այնպես էլ անօթևանի կարգավիճակ չունեցող քաղաքացիները:
Նման իրավիճակում է հայտնվել գյումրեցի Հովհաննես Մարգարյանը: Խնդրի առնչությամբ «Կառավարության 2009 թ-ի նոյեմբերի 26-ի 1402-Ն որոշումը և դրա հետևանքը» թեմայով քննարկում էր կազմակերպել Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածրջանային մասնաճյուղը: