ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի զորքերում գտնվում է Գերմանիայի 100 քաղաքացի. Die Welt
Գերմանական Die Welt թերթի փոխանցմամբ` Գերմանիայի մոտ 100 քաղաքացի մասնակցում է Ուկրաինայի հարավ-արևելքի հակամարտությանը: Ընդ որում` նրանք հանդես են գալիս աշխարհազորայինների կողմից:
Թերթի տվյալներով` նրանց մեծ մասը ռուսալեզու վտարանդիներ են, որոնք Գերմանիա են ժամանել հետխորհրդային երկրներից: Բացի այդ, ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի զորքերի կազմում կան նաև գերմանական զորքերի նախկին զինծառայողներ:
Գերմանիայի գործող օրենսդրության համաձայն` հակամարտությանը մասնակցող կամավորներին հայրենիքում չի սպառնում քրեական պատասխանատվություն: