Բաժիններ՝

ԵՄ-ը սկսել է ռուսական քարոզչության դեմ պայքարը. Մողերինի

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին հայտարարել է, որ ԵՄ-ն արդեն իսկ սկսել է պայքար մղել ռուսական քարոզչության դեմ.

«Հարցը հակաքարոզչություն ստեղծելու մեջ չէ, խոսքն ավելի շուտ գնում է ԶԼՄ-ների ազատությանն աջակցելու մասին, այդ թվում նաև Ռուսաստանում: Տվյալ ուղղությամբ դեռ պատրաստված չեն կոնկրետ առաջարկներ: Մենք սկսել ենք մեր աշխատանքը»:

Մողերինիի խոսքերով՝ այդ հարցը քննարկվելու է Եվրոպական խորհրդի ու Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստերում: Մողերինին հավելել է, որ Բրյուսելը պետք է համագործակցություն հաստատի Ռուսաստանի քաղաքացիների հետ:

Մողերինին հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները պետք է վերջ դնեն բազմակարծության հանդեպ կասկածի, ատելության, անհանդուրժողականության մթնոլորտին: Մողերինին ընդգծել է, որ ռուսաստանցիներն արժանի են ունենալ ժողովրդավարական ու բաց Ռուսաստան, որի ԶԼՄ-ները կներկայացնեն տարբեր կարծիքներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ը ստեղծելու է իր ռուսալեզու հեռուստաալիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս