
ԵՄ-ը կարող է ստեղծել սեփական ռուսալեզու հեռուստաալիք

Deutsche Welle-ի փոխանցմամբ` ԵՄ-ը կարող է ստեղծել ռուսալեզու հեռուստաալիք: ԵՄ-ի կողմից ռուսերենով հեռարձակելը կհանդիսանա ռուսական քարոզչական կամպանիայի պատասխանը: Նոր հեռուստաալիքը կարող է դիտել ԵՄ-ում բնակվող ռուսալեզու բնակչությունը և ոչ միայն:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Լիտվայի ու Էստոնիայի ներկայացուցիչները Եվրահանձնաժողովից պահանջել էին միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի հակամարտության կապակցությամբ Ռուսաստանի քարոզչական կամպանիայի դեմ: Նրանք ընդգծել են, որ ռուսական քարոզչությունը խոչընդոտում է ԵՄ-ի ու Արևմուտքի միասնությանը:
Նրանք հիշեցրել են, որ Եվրոպայում գերմաներեն, իսպաներեն ու անգլերեն լեզուներով հեռարձակվում է Russia Today հեռուստաալիքը, որը կոչված է «այլընտրանք» հանդիսանալ տեղի լրատվական հեռուստաալիքներին:
Եվ ահա ԵՄ-ը սկսել է դիտարկել սեփական ռուսալեզու հեռուստաալիք ունենալու հնարավորությունը: Բրյուսելը պետք է պլան մշակի` Մոսկվայի կողմից արագորեն տարածվող ապատեղեկատվությանը հակազդելու համար: