Բաժիններ՝

Նուբարաշենի գործով կասկածվում է Մհեր Սեդրակյանի թիկնապահ «Կյաժ Մարտունը». aravot.am

aravot.am-ը գրում է, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին սպանության գործում, ըստ որոշ տեղեկությունների, կասկածվում է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդամներից Մարտուն Կարապետյանը, որը հայտնի է որպես «Կյաժ Մարտուն», Էրեբունի համայնքում նրան անվանում են Մհերի նորաթուխ «քիլլեր»: Ըստ շրջանառվող լուրերի, երեկ երեկոյան Մարտուն Կարապետյանին որպես կասկածյալ բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Ներկայումս գործը քննում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), որտեղից էլ փորձեցինք ճշտել լուրերը՝ կապված Մարտուն Կարապետյանի հետ: ԱԱԾ-ից Aravot.am-ին ասել են, որ նախաքննության գաղտնիությունն ապահովելու համար որեւէ տեղեկություն չեն կարող ասել, եւ երբ պետք կլինի, ԱԱԾ-ն հայտարարությամբ հանդես կգա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս