Բաժիններ՝

Իռլանդիան Ռուսաստանի ռազմաօդային ուժերին մեղադրել է թռիչքների կանոնները խախտելու մեջ

Irish Examiner-ի փոխանցմամբ՝ Իռլանդական ավիացիոն վարչությունը (Irish Aviation Authority, IAA) հայտարարել է, որ քաղաքացիական ավիաչվերթներից մեկն իրականացվել է այլ երթուղով, իսկ մյուս ավիաչվերթը հետաձգվել է, ինչի պատճառը եղել է այն, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի երկու ռմբակոծիչներ գտնվել են Իռլանդիայի օդային տիրույթում:

IAA-ի պնդմամբ՝ ռադարներն իրենց էկրաններին ֆիքսել են ռուսական Ту-95 ռմբակոծիչներ: Հունվարի վերջին էլ Մեծ Բրիտանիան օդ էր բարձրացրել իր RAF Typhoon կործանիչները՝ երկրի օդային տիրույթի մոտ հայտնված ռուսական ռմբակոծիչներին ուղեկցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս