ԵՄ-ն ու Ռուսաստանը վերսկսում են տնտեսական երկխոսությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու ԵՄ-ն այսօր անցկացնելու են տնտեսական գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումը: Ընդ որում, դա լինելու է նրանց առաջին հանդիպումն ինչպես այս տարում, այնպես էլ՝ այն պահից սկսած, երբ ԵՄ-ի առևտրային հարցերով նոր հանձնակատար նշանակվեց Սեսիլիա Մալստրյումը:

Դրա հետ կապված Բրյուսել է մեկնել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, ով հայտարարել է, որ կողմերը պատրաստվում են բանակցել փոխշահավետ շուկաների շուրջ երկխոսությանը վերադարձ կատարելու մասին:

ԵՄ-ն ու Ռուսաստանը քննարկելու շատ բան ունեն. ԱՀԿ-ում առկա վեճերից բացի, կա պատժամիջոցների ու Ռուսաստանի սննդային բեռնարգելքւի խնդիրը և ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը, կան էներգետիկ խնդիրներ: Ուլյուկաևի ու Մալստրյոմի հանդիպումը կարող է վերափոխել Ուկրաինայի շուրջ ռուս-եվրոպական երկխոսությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031