Վրաստանը չի պատրաստվում մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք տոնական միջոցառումներին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը չի դիտարկում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կազմակերպվելիք տոնական միջոցառումներին իր մասնակցելու հնարավորությունը՝ չնայած Ռուսաստանից ստացված պաշտոնական հրավերին:

Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին. «Ո՛չ: Մենք չենք դիտարկում մեր մասնակցությունը մայիսի 9-ի միջոցառումներին»:

Հունվարի վերջին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ մոտ 20 երկրի առաջնորդներ հաստատել են իրենց մասնակցությունը Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031