Ովքեր են ընդդիմադիր գործիչները՝ ըստ «Գելլափ Ինթերնեյշնլի»
«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության նոյեմբեր ամսին անցկացրած հեռազոտության հարցումներից մեկը եղել է 1-5 սանդղակով գնահատել, թե որքանո՞վ են հետևյալ քաղաքական գործիչները ընդդիմադիր (1-ը կրկին նշանակում է, որ ընդհանրապես ընդդիմադիր չէ, և 5-ը՝ շատ ընդդիմադիր է): Եվ այսպես.
Զարուհի Փոստանջյան, Րաֆֆի Հովհաննիսյան և Նիկոլ Փաշինյան՝ 3.8, Գագիկ Ծառուկյան, Նաիրա Զոհրաբյան՝ 3.7, Լևոն Տեր-Պետրոսյան՝ 3.6, Լևոն Զուրաբյան՝ 3.4, Արամ Մանուկյան և Ռուբեն Հակոբյան՝ 3.3, Վարդան Օսկանյան՝ 3.3, Հրանտ Բագրատյան՝ 3.2, Ժիրայր Սեֆիլյան՝ 3.1, Ստեփան Դեմիրճյան՝ 3, Խաչատուր Քոքոբելյան՝ 2.9, Անուշ Սեդրակյան և Պարույր Հայրիկյան՝ 2.8, Հովհաննես Մարգարյան՝ 2.5, Հեղինե Բիշարյան ՝ 2.3, Ռոբերտ Քոչարյան՝ 2.2, Արթուր Բաղդասարյան 2.2: