Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը փոքր հեռահարության հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը փոքր հեռահարության բալիստիկ երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հարավային Կորեայի ՊՆ-ի ներկայացուցչի խոսքերով՝ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռներն ունեցել են մինչև 490 կիլոմետր հեռահարություն:

Դրանք արձակվել են Նամպհո նավահանգստի շրջանից: Սեուլը դա գնահատում է որպես լարվածության սրման փորձ՝ հաշվի առնելով Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի սկսած համատեղ զորավարժությունները: Ճապոնիայի կառավարությունն իր հերթին վճռական բողոք է հայտնել՝ կապված հրթիռների արձակման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս