Բաժիններ՝

ԵՄ-ը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն. Տուսկ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն, եթե իրավիճակը վատթարանա Ուկրաինայում.

«Ես շփման մեջ եմ կանցլեր Մերկելի ու նախագահ Օլանդի հետ և խորհրդակցում եմ բոլոր առաջնորդների հետ: Հավելյալ պատժամիջոցները շարունակում են մնալ քննարկման առարկա: Մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների յուրաքանչյուր զարգացմանը՝ լինի դա լավ, թե վատ:

ԵՄ-ը նախկինի նման հուսով է, որ խաղաղություն կհաստատվի Ուկրաինայում, սակայն թերահավատորեն է մոտենում մինսկյան համաձայնագրերի իրագործման հնարավորությանը: ԵԱՀԿ-ի տվյալներով՝ փետրվարի 15-ին ուժի մեջ մտնելուց հետո  հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 800 անգամ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս