Բաժիններ՝

Մենք ձգտում ենք սոցիալական կյանքից հանել «փոքրամասնություն» հասկացությունը. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ Անկարայում ընթրիքի է հրավիրել երկրի ոչ մուսուլման փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Մասնավորապես, ընթրիքին մասնակցել են նաև գրող-լրագրողներ Մարգար Եսայանն ու Արա Գոչունյանը և Հայկական մտածելակերպի հարթակի անդամ Թաթոս Բեբեկը: Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք որոշել են երկրի սոցիալական կյանքից հանել «փոքրամասնություն» հասկացությունը:

Դավութօղլուն ընդգծել է, որ իրենք վճռական են տրամադրված այդ հարցում և վերացնելու են երկրի քաղաքացիներին «հիմնական քաղաքացիների» և «երկրորդ կարգի քաղաքացիների» տարանջատելը:

Դավութօղլուն հիշեցրել է, որ սրանից առաջ էլ Դոլմաբահչեում (Ստամբուլում գտնվող Օսմանյան սուլթանների այս պալատի ճարտարապետները եղել են Օսմանյան կայսրությունում մեծ հռչակ վայելող Պալյան ընտանիքի ներկայացուցիչները – 168.am) տվյալ հարցը քննարկել է փոքրամասնությունների կրոնական առաջնորդների հետ.

Կարդացեք նաև

«Դուք այս հողերի զավակներն ենք, դրսից չեք եկել և դրսում չեք հայտնվի: Այս հողերում գործել են ձեր ավանդույթները և շարունակելու են գործել: Չպետք է մոռանալ, որ հայկական առաջին վեպը գրվել է թուրքերեն (նկատի ունի 1851 թվականին հայ գրող Վարդան Հովսեփյանի (Վարդան փաշա) «Ագապի» աշխատությունը – 168.am):

Նույն կերպ չպետք է աչքաթող արվի, թե հայկական գործոնն ինչպիսի մեծ ներդրում է ունեցել թուրքական երաժշտության մեջ: Չպետք է մոռանալ, թե մեր մշակույթի հետ ինչպիսի ներդաշնակության մեջ են գտնվել հունական մշակույթն ու հրեական մշակույթը: Այդ ամենը մեր պատմությունն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս