Ամերիկյան բանակը համալրվել է ուկրաիներենին տիրապետող 100 պայմանագրային զինծառայողներով
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հոկտեմբերի 1-ից պայմանագրային հենքով ամերիկյան բանակ է ընդունվել ուկրաիներենին տիրապետող 100 նորակոչիկ: Այս տեղեկատվությունը հաստատել են Պենտագոնում:
Պենտագոնը կարիք է ունեցել ուկրաինական ծագմամբ ամերիկացի նորակոչիկների, և երբ արվել է համապատասխան հայտարարություն, թափուր աշխատատեղերը գործնականում անմիջապես լրացվել են:
Ընտրության ժամանակ սեռական պատկանելությունը չի կարևորվել, ընտրվել են ուկրաիներենին տիրապետող 17-34 տարեկան անձինք, որոնք իրենց առողջական վիճակով պիտանի են զինծառայության համար, և որոնք լուրջ խնդիրներ չունեն օրենքի հետ: