Բաժիններ՝

«Ամեն ինչ շատ սիրուն է եղել, ես չեմ ուզում արժեզրկել իմ անցյալի լավ կողմերը». նորզելանդացի երիտասարդի հետ ծանոթության մասին ասում է Դաունի ախտանիշով ծնված երեխայի մայրը

Դաունի համախտանիշով ծնված երեխայի՝ Լեոյի մայրը՝ Ռուզան Բադալյանն այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հղիությունն ընթացել է շատ նորմալ, կատարել են բոլոր հետազոտությունները, նույնիսկ նշված հիվանդության համար անհրաժեշտ հղիության թեստը, բայց երեխան ծնվել է Դաունի համախտանիշով, ինչը շոկ է պատճառել բոլորին, նույնիսկ բժիշկներին, որոնք, ըստ Ռուզան Բադալյանի, 9 ամիս հոգատար հետևել են իր հղիության ընթացքին:

Զույգը դիմել է ամուսնալուծության, քանի որ իրենց համատեղ ամուսնության ընթացքում օրերս ծնված երեխայի մայրը՝ Ռուզան Բադալյանը հրաժարվել է Դաունի համախտանիշով ծնված երեխայից՝ պատճառաբանելով, որ ունակ չէ մտավոր ու ֆիզիկական արատներով երեխաների համար բացակայող պայմաններում գտնվող մի երկրում իր 80.000 դրամ աշխատավարձով խնամել հիվանդ երեխային:

erexa (2)

Եվրոպական երկրում (Նոր Զելանդիայում և շատ այլ երկրներում օրենքը թույլ չի տալիս հրաժարվել նման համախտանիշներով ծնված երեխաներից) մեծացած երիտասարդին տարօրինակ է թվացել կնոջ պահվածքը. նա երեխային Հայաստանից տեղափոխելու համար առցանց հանգանակություն է սկսել՝ պատմելով իր ընտանիքի սրտառուչ պատմությունը, ինչի արդյունքում փոքրիկ Լեոյի համար հավաքվել է արդեն 433,530 ԱՄՆ դոլար, իսկ այս պատմությանն անդրադարձել է աշխարհի 43 լրատվամիջոց: Բոլորը հակված էին մեղադրելու մորը՝ որը ընտրություն է կատարել մայրական զգացումների և եվրոպական երկրում երեխայի բարեկեցիկ ապագայի միջև: Այսօր երեխայի մայրը՝ 29-ամյա Ռուզան Բադալյանը անկեղծացել է հանրության առջև:

Նա խոստովանել է, որ իրենց համատեղ ամուսնության ընթացքում ամուսինն աշխատել է ընդամենը 5 ամիս, իրենք ապրել են իր հայրական տանը և չնայած կնոջ բոլոր հորդորներին, Սեմն իրականում որևէ քայլ չի ձեռնարկել աշխատանք գտնելու համար: Հասկանալով, որ ապագայում ևս ինքը չի կարող հուսալ, որ ամուսինը կկարողանա թիկունք լինել իրեն, իսկ իր 80,000 դրամ աշխատավարձը երբևէ չէր բավարարի երեխային պատշաճ կյանք ապահովելու համար, Ռուզանը, ստիպված, կանգնել է սարսափելի երկընտրանքի առջև:

Nor Zelandaci168.am-ի այն հարցին՝ հնարավո՞ր է ետ վերցնեն ամուսնալուծության դիմումը, Ռուզան Բադալյանը չկարողացավ պատասխանել, քանի որ ամուսինը, հեռանալով, ոչ մի հնարավորություն չի տվել կնոջը՝ համատեղ լուծումներ գտնել և քննարկել հետագա կյանքի այլ տարբերակներ, բայց նշեց, որ վերջնական որոշում կայացնելու համար դատարանը 1 ամիս ժամանակ է տվել:

Ռուզան Բադալյանը մեզ հետ զրույցում նախընտրեց չնշել անձնական կյանքին վերաբերող այլ մանրամասներ, ասելով. «Ամեն ինչ շատ սիրուն է եղել, ես չեմ ուզում հիմա իմ անցյալի լավ կողմերը արժեզրկել, գոնե մի բան մնա ինձ, հանրային չդառնա»:

Հայկական լրատվամիջոցները ABC-ի հրապարակման թարգամնության մեջ սխալ էին թույլ տվել, նշելով, թե ABC-ի թղթակցին երեխայի հայրը՝ Սեմյուել Ֆորրեսթը հայտնել էր, որ իր կինը՝ Ռուզան Բադալյանը, իրեն ընտրության առաջ է կանգնեցրել` կամ երեխայից պետք է հրաժարվեն, կամ` բաժանվեն, և իբր Ռուզան Բադալյանը հաստատել էր սա:

Այնինչ, մեզ հետ զրույցում Ռուզան Բադալյանը ասաց, որ ինքը ամուսնալուծության մասին չի խոսել իր ամուսնու հետ և տարածված լուրերը, թե ինքը ամուսնալուծության ընտրության առաջ է կանգնեցրել` կամ երեխայից պետք է հրաժարվեն, կամ` բաժանվեն, չեն համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ երեխայի մայրը՝ Ռուզան Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գմեկնաբանել էր իր այդ որոշումը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

« Հունվարի 21-ը կյանքիս ամենաերջանիկ օրն էր, որովհետև վերջապես ծնվեց այդքան երկար սպասված բալիկս։ 06․30-ն էր, որ տղաս ծնվեց, ու այդ պահից ի վեր միայն հիշում եմ բժիշկների տագնապած դեմքերը։

Արթնացել եմ մի քանի ժամ անց նարկոզից հետո։ Առաջին հարցս բնականաբար եղել է, որտեղ է երեխան։ Ու հիշում եմ իմ կողքին հավաքված հարազատներիս ու բժիշկների տխուր դեմքն ու դատավճռի նման հնչած խոսքերը «Երեխան դաունի սինդրոմ ունի»։ Թե ինչ եմ ապրել էդ րոպեին, թող դա մենակ ինձ հայտնի մնա։

Դեռևս շոկի մեջ էի, երբ եկավ բժիշկն ու խնդրեց որոշում կայացնել, եթե երեխային չեմ վերցնելու, ինձ ու փոքրիկին չտանջելու համար Լեոյին չբերեն մոտս։ Կյանքիս ամենադաժան որոշումը, որ ես պետք է կայացնեի առավելագույնը մի քանի ժամվա ընթացքում։

erexa-1

Առաջինը, որ ես մտածեցի երեխայի հիվանդության մասին լսելուց հետո, որ չեմ ուզում, որ իմ երեխան ապրի կարծրատիպերով խեղդված մեր երկրում, ուր չկան նման երեխաների համար որևէ հնարավորություններ: Ես ուզում եմ, որ նա լինի հասարակության մեջ ներգրավված ու ընդունված, ինչը մեր երկրում իրականություն դառնալու համար տարիներ ու տարիներ են պետք:

Ես տեսա բժիշկների հայացք փախցնելը, հարազատներիս լացակումած դեմքը,ստացա ցավակցական զանգեր, ու հասկացա, որ փոքրիկի համար քիչ թե շատ վայելուչ կյանք ապահովելու համար հարկավոր է, որպեսզի նա տեղափոխվի Նոր Զելանդիա, որտեղից նրա հայրն է: Այն, որ Նոր Զելանդիայում երեխայի կյանքն ավելի լավը կլինի, չէր ժխտում նաև իմ ամուսինը, որ իր բոլոր հոդվածներում գրում է, որ հասկանում է` Հայաստանում փոքրիկը չի կարող ունենալ իրեն արժանի կյանքը։

erexa (1)

Ծննդաբերությունից մի քանի ժամ անց, ես ոչ թե ուրախանում էի իմ երեխայի ծնունդով, այլ փորձում էի հավաքել իմ ողջ ուժն ու որոշում ընդունել։ Բոլորս էլ այդ պահին հասկանում էինք, առաջնայինը երեխայի ճակատագիրն է, ու բոլորս էլ հասկանում էինք, երեխային պետք է տանել Հայաստանից։ Սեմի պատասխանը եղել է, այո, իհարկե, երեխային տանելը միակ ճիշտ ճանապարհ է, սակայն երբ ու ինչպես-ի իմ հարցերը նա անպատասխան թողեց: Իմ կյանքի ամենադաժան ու պատասխանատու պահին, երբ ինձ վրա ահռելի ճնշում էր, երբ գտնվում էի աննկարագրել սթրեսի ու հոգեկան ծանր վիճակում, երբ ինձ ընդամենը պետք էր մի քաջալերող հայացք ու ժպիտ իմ ամուսնու կողմից, որ ես քո կողքին եմ, որ ամեն ինչ լավ կլինի, ես ստացա միայն մեղադրական ծանր խոսքեր, որից հետո նա հեռացավ հիվանդանոցից ու այլևս իմ երկխոսության գնալու բոլոր փորձերը նրա հետ անհաջողության մատնվեցին։

Նա երբևէ որևէ անգամ ինձ հնարավորություն չի տվել իր հետ գնալ Նոր Զելանդիա ու երեխային միասին մեծացնել, անգամ բաժանման դիմումը հանձնելու օրը ոչինչ չի ասել։ Միակ բանը, որ նրանից լսել եմ, այն է եղել, որ չի ուզում ամուսնալուծվել, իսկ իմ հարցին թե ինչ է առաջարկում, ինչ կարող ենք անել, եղել է քար լռությունը։ Ես բազմիցս փորձել եմ երկխոսության գնալ, փորձել համատեղ լուծումներ գտնել, սակայն որևէ արձագանք նրա կողմից չեմ ստացել։

Իմ ետևում ունենալով մեր 1,5 տարվա ամուսնությունը, որի ընթացքում նա աշխատել է ընդամենը 5 ամիս, իսկ մնացյալ ժամանակ մենք ապրել ենք իմ հայրական տանը, ու չնայած իմ բոլորն հորդորներին, իրականում որևէ քայլ չի ձեռնարկել աշխատանք գտնելու համար, հասկանալով, որ ապագայում ևս ես չեմ կարող հուսալ, որ նա կկարողանա թիկունք լինել ինձ, իսկ իմ 80,000 դրամ աշխատավարձը երբևէ չէր բավարարի երեխային պատշաճ կյանք ապահովելու համար, կանգնեցի սարսափելի երկընտրանքի առջև․ երեխային խնամել միայնակ Հայաստանում, թե մի կողմ դնել իմ մայրական զգացմունքը և երեխային հնարավորություն տալ բարեկեցիկ կյանք ունենալ Նոր Զելանդիայում իր հոր հետ: Ես ընտրել եմ երկրորդ տարբերակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս