Բաժիններ՝

Պուտինը ստորագրել է ԵվրԱզԷՍ-ի գործունեության դադարեցման պայմանագրի վավերացման մասին օրենքը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) գործունեության դադարեցման մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ օրենքը: Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում:

Օրենքը ՌԴ Պետդումայի կողմից ընդունվել էր հունվարի 23-ին, իսկ հունվարի 28-ին այն հավանության էր արժանացրել Դաշնության խորհուրդը: Փաստաթուղթը վավերացնում է ԵվրԱզԷՍ-ի գործունեության դադարեցման մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբների 10-ին:

Այդ որոշումը պայմանավորված է միավորման ստեղծման ժամանակ դրված առաջադրանքների ու նպատակներին հասնելու հանգամանքով, ինչպես նաև նրանով, որ նախորդ տարվա մայիսի 29-ին Աստանայում ստորագրվել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը: Պայամանագրով ԵվրԱզԷՍ-ի ու նրա բոլոր մարմինների գործունեությունը դադարեցվել է 2015 թվականի հունվարի 1-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս