ՀՅԴ-ն դատապարտում է, բայց… «ՀԺ»
«Հայկական Ժամանակը» գրում է. Ինչպե՞ս է ՀՅԴ-ն վերաբերվում Բերձորում տեղի ունեցածին։ Մեր թղթակցի այս հարցին՝ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանել է.
«Դատապարտում ենք։ Բռնությունը, որ իրականացվել է, բացարձակապես տեղին չի եւ անհամաչափ էր։ Կարծում եմ ամեն բան պետք է արվի, որ բոլոր մանրմասները ճշտվեն։ Բայց մյուս կողմից էլ՝ ես անընդունելի եմ համարում քաղաքական պայքարը կապել Ցեղասպանության 100 ամյակի հետ։
Սա հայության դիրքերը թուլացնելու է։ Ես պատկերացնում եմ, թե ինչպես թուրքերն ու ադրբեջանցիները դա կօգտագործեն։ Եվ 2-րդ՝ Ղարաբաղը անկախ պետություն է, որը գտնվում է պատերազմի մեջ, և Հայաստանի քաղաքական պայքարն տանել այնտեղ՝ մեզ համար անհասկանալի է»։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։