68-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել՝ կախվելով իր տան պատշգամբի վանդակաճաղից. «Փաստինֆո»
Երեկ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում ինքնասպանություն է գործել 68-ամյա մի տղամարդ: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդն ինքնասպանություն է գործել՝ իր տան 2-րդ հարկի պատշգամբի վանդակաճաղից պարանով կախվելու միջոցով: Նա ՌԴ քաղաքացի է: Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը կայքի հետ զրույցում նշել է, որ տղամարդն ապրում էր կնոջ հետ, ունի նաև երեխաներ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն բնակվում: