Բաժիններ՝

Սպանության վայրում եղած Mercedes G 500-ի մեջ հայտնաբերվել են հրազեն, պարկուճներ և արյան հետքեր. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 30-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի 44 UV 444 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 38-ամյա Գառնիկ Նիկողոսյանը և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ունեն օպերատիվ տվյալներ, որ նշված ավտոմեքենան հունվարի 26-ին եղել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղի ունեցած սպանության վայրում, որտեղ կրակոցի հետևանքով սպանվել էր նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արթուր Իրիցյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ ընթերակաների ներկայությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արկադի Գաբրիելյանի գլխավորությամբ խուզարկություն է կատարվել նշված ավտոմեքենայում, որտեղ հայտնաբերվել է «Սայգա» տեսակի ինքնաձիգ, 2 հատ պարկուճ, իսկ հետևի նստատեղում հայտնաբերվել են արյան հետքեր:

Ըստ տեղեկությունների՝ Գ. Նիկողոսյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել սպանվածի հետ և մինչև սպանությունը եղել է վիճաբանության վայրում:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս