Թուրքիայում սպառնում են ամբողջովին արգելափակել Facebook-ը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական դատարանը Facebook սոցցանցից պահանջել է սահմանափակել մի շարք էջեր մուտք գործելը, ուր տեղադրվում են Մուհամմեդ մարգարեին վիրավորող նյութեր: Այս մասին հայտնել է տեղի հեռուստատեսությունը:
Դատարանի որոշումը չկատարելու դեպքում Facebook սոցցանցն ամբողջովին կարգելափակվի Թուրքիայի տարածքում: Համապատասխան որոշումն ընդունվել է երեկ: Հունվարի 14-ին էլ թուրքական դատարանը լրատվական բոլոր կայքերին արգելել էր հրապարակել Charlie Hebdo երգիծական պարբերականի վերջին համարի շապիկին տեղ գտած Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը:
Հունվարի 9-ին Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն իր էջում գրել էր, որ ընկերությունը չի պատրաստվում գրաքննել Charlie Hebdo-ի վրա հարձակումների մասին օգտատերերի հրապարակած նյութերը: