Գյուղացին ի վիճակի չէ անասնապահությամբ զբաղվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ Արագածոտնի մարզի 30 ընտանիք ունեցող Ծաղկասար համայնքում 2014 թվականին, 2013 թվականին հետ համեմատած, անասնազլխաքանակը կտրուկ պակասել է։ Բանն այն է, որ ծաղկասարցիները հրաժարվում են անասնապահությամբ զբաղվելուց, քանի որ անասնակերը՝ խոտի տուկը, ձեռք են բերում թանկ՝ 1500 դրամով, իսկ մսի մեկ կիլոգրամը վաճառում են 1900 դրամով։

Այս հարցերի շուրջ «ժողովուրդ»-ը զրուցեց Ծաղկասարի գյուղապետ Հովհաննես Աբաջյանի հետ։

–Պարոն Աբաջյան, Ծաղկասարի բնակիչները հիմնականում ինչո՞վ են զբաղվում։

–Հողագործություն, անասնապահություն։ Երեք-չորս բնակիչ էլ ամեն տարի մեկնում էՌուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի։ Այս երկրում որ ամեն մեկն իր գործով զբաղվի, լավ կլինի։ Եթե գյուղացին էլ քաղաքացու նման միս, պանիր, կաթ գնի, ապա հաստատ վատ կլինի։ Իսկ հողագործությամբ քիչ մարդիկ են զբաղվում, քանի որ գյուղտեխնիկա չունենք։

–Իսկ գյուղացիները ապրանքի իրացման խնդիր ունեն։

-Այստեղ կաթի մթերման կետեր կան, մարդիկ մեկ լիտր կաթը 180 դրամով են վաճառում։ Իսկ մսի արժեքը ցածր է։ Պատկերացրեք՝ այսօր խոտի մեկ տուկն արժե 1500 դրամ։ Ինչպե՞ս կարող է մարդը այդ գնով անասնակեր ձեռք բերի այն դեպքում, երբ մսի մեկ կիլոգրամը վաճառում է 1900 դրամով։

Դրա համար էլ հրաժարվում են անասուն պահելուց։ Ի դեպ, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն արդեն նախորդ տարվա ընթացքում 30 գլխով պակասել է, ոչխարը՝ 100 գլխով։ Ձեռնտու չէ պահել։ Մե գյուղը լեռնային է, իսկ ձմեռը տևում մոտ 7 ամիս։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս