Զարգացման հայկական բանկը խնդիր չի տեսնում՝ կապված ԿԲ որոշման հետ

Զարգացման Հայկական Բանկը հերքել է մամուլում հրապարակված լուրերն այն մասին, թե բանկի ընդհանուր կապիտալը չի համապատասխանում ՀՀ ԿԲ կողմից պահանջվող չափին, և որ բանկը գտնվում է ռիսկային գոտում:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ խորհուրդը 2014թ. դեկտեմբերի 30-ին փոխել է ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը՝ 5 միլիարդ դրամից հասցնելով 30 միլիարդի։ Արդեն գործող բանկերի համար այդ պահանջը ուժի մեջ է մտնում 2017թ. հունվար մեկից։

Այս կապակցությամբ, ԶՀԲ-ն հայտարարել է, որ բանկի ընդհանուր կապիտալը մոտ կրկնակի գերազանցում է ներկայիս նվազագույն նորմատիվային չափը, իսկ ֆինանսական վիճակը առավել քան կայուն է: «Զարգացման Բանկը որևէ խնդիր չի տեսնում՝ 2017թ. հունվարի 1-ից հետո նույնպես ապահովելու նվազագույն նորմատիվային կապիտալի օրենքով սահմանված չափը»,- նշվում է բանկի տարածած հաղորդագրությունում:

Զարգացման հայկական բանկը նաև զգուշացրել է, որ հետամուտ է լինելու իր մասին չճշտված և ստահոդ տեղեկություններ հրապարակողներին պատասխանատվության կանչելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս