2015 թվականին Ադրբեջանը կփորձի վիճարկել Ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն. Stratfor

Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնը հրապարակել է իր հերթական տարեկան կանխատեսումը: 2015 թվականի կանխատեսման մեջ անդրադարձ է կատարված նաև Հարավային Կովկասին.

«Վրաստանում կնկատվի քաղաքական անկայունության աճ, քանի որ իշխող «Վրացական երազանք» դաշինքը վերապրում է ներքին մեծ տարաձայնություններ: Դրա հետ մեկտեղ Վրաստանն ավելի լայն կինտեգրվի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին:

Ռուսաստանն ավելի շատ կենտրոնացած է իր տնտեսական ու ներքին խնդիրների վրա, և այդ պատճառով էլ քիչ հավանական է համարվում, որ նա կմիջամտի Լեռնային Ղարաբաղի համար բախումներին:

Այդպիսի իրավիճակում Ադրբեջանը կփորձի վիճարկել (մարտահարավեր նետել) Հայաստանի հետ իր հակամարտության կարգավիճակը՝ առավել մեծ ռազմական գործունեություն ծավալելով առաջնագծում:

Չնայած նրան, որ սահմանին կարելի է ակնկալել ռազմական գործողությունների ակտիվացում, այնուամենայնիվ, դրանք, հազիվ թե, վերաճեն մասշտաբային ռազմական հակամարտության»:

Տեսանյութեր

Լրահոս