Բաժիններ՝

E-mail ուղարկելու 5 կանոն, որոնք կմեծացնեն պատասխան ստանալու հավանականությունը

lifehacker.ru կայքը մի քանի կանոն է ներկայացրել, որոնք կմեծացնեն ձեր ուղարկած էլեկտրոնային հաղորդագրությանը պատասխան ստանալու ձեր հնարավորությունը:

  1. Կարծիք կա, որ երկուշաբթի և երեքշաբթի օրերն էլեկտրոնային նամակ ուղարկելու համար լավագույն օրերն են: Հնարավոր է՝ դա առաջին հերթին կապված է այն հանգամանքի հետ, որ աշխատանքային շաբաթվա առաջին օրերին մարդն ավելի ակտիվ է և չպլանավորված գործողությունների համար ավելի շատ ժամանակ ունի: Սակայն իրականում այնքան էլ էական չէ, թե աշխատանքային որ օրվա ընթացքում կուղարկեք էլեկտրոնային նամակը: Որոշ հետազոտողներ նշում են, որ ոչ աշխատանքային օրերին նամակ ուղարկելն առավել արդյունավետ կլինի, քանի որ ստացողն այդ օրերին ավելի քիչ նամակներ ստացած կլինի և կկարողանա ժամանակ տրամադրել նամակներին:
  2. Առավել արդյունավետ է էլեկտրոնային նամակ ուղարկել վաղ առավոտյան կամ երեկոյան: Ժամը 07:00-08:00-ի և 20:00-ից հետո ընկած ժամանակահատվածում ուղարկված նամակները մեծ հավանականությամբ պատասխան կստանան:
  3. Հավանաբար դուք հաճախ եք լսել այն մասին, որ հակիրճ լինելը տաղանդի քույրն է: Սակայն էլեկտրոնային հաղորդագրությանն ուղեկցող թեմայում նշվածի երկարությունն այնքան էլ կապված չէ պատասխան ստանալու հավանականության հետ: Սակայն կան որոշ բառեր, որոնք նշելու դեպքում պատասխան ստանալու հավանականությունն ավելի է մեծանում՝ «քայլեր», «կազմակերպություն», «հետևյալ»:
  4. Էլեկտրոնային հաղորդագրությունը ցանկալի է ուղարկել միայն մեկ հասցեատիրոջ և ոչ թե՝ բազմաթիվ մարդկանց:
  5. Հետազոտողներից ոմանք նշում են, որ էլեկտրոնային նամակներին պատասխանները ստացվում են հաջորդ օրվա ընթացքում: Շատերը պնդում են, որ եթե մի քանի օրվա ընթացքում դուք պատասխան չեք ստանում, ապա պետք է հաղորդագրությունը նորից ուղարկել:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս