2014 թվականին 18 տոկոսով աճել է թուրքական ռազմական արտադրանքի արտահանման ծավալը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին Թուրքիայի ռազմական արտադրանքի արտահանման ծավալն աճել է 18.7 տոկոսով՝ համեմատած 2013 թվականի ցուցանիշի հետ, և կազմել է 1 միլիարդ ու 647 միլիոն դոլար:
Թուրքական ռազմական արտադրանքն արտահանվել է աշխարհի ավելի քան 150 երկիր, որի մեծ մասը՝ 547.6 միլիոն դոլար, բաժին է ընկել ԱՄՆ-ին: 2014 թվականին 33 տոկոսով աճել է թուրքական ռազմական արտադրանքի արտահանման ծավալն ԱՄՆ: Երկրորդ տեղում Մալայզիան է՝ 120 միլիոն դոլար, իսկ երրորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 106.5 միլիոն դոլար:
Չորրորդ տեղում Իսպանիան է՝ 87.7 միլիոն դոլար, ապա գալիս են Ադրբեջանը՝ 77.2 միլիոն դոլար, Իտալիան՝ 77.1 միլիոն դոլար, Ֆրանսիան՝ 60 միլիոն դոլար, Կատարը՝ 52.7 միլիոն դոլար, Գերմանիան՝ 49.6 միլիոն դոլար, Թուրքմենստանը՝ 48.3 միլիոն դոլար: