Բաժիններ՝

Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին առաջարկել է երկկողմ բանակցություններն անցկացնել հունվարին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեան պաշտոնապես ԿԺԴՀ-ին առաջարկել է միջկառավարական երկկողմ բանակցություններ անցկացնել 2015 թվականի հունվարին: Այս մասին Սեուլում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի՝ միավորման հարցերով նախարար Ռյու Գիլ Չժեն.

«Հյուսիսն ու հարավը պետք է հանդիպեն՝ քննարկելու համար խաղաղ միավորման ուղիները: Բանակցելու մասին առաջարկը ԿԺԴՀ-ին ուղարկվել է ֆաքսով: Ակնկալվում է, որ բանակցությունների հիմնական թեմա է դառնալու բաժանված ընտանիքների անդամների հանդիպման հարցը, ինչպես նաև մշակութային ու մարզական ոլորտներում միջկորեական համագործակցությունը»:

Նախորդ անգամ Հարավային Կորեայի ու ԿԺԴՀ-ի ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի սկզբին, հարավկորեական Ինչհոնում: Դրանից հետո Սեուլը Փհենյանին առաջարկել էր բանակցային հաջորդ փուլն անցկացնել դեկտեմբերի վերջին, սակայն վերջինս մերժել էր դա՝ կապված Հարավային Կորեայի կողմից սահմանի մոտ իր ուղղությամբ օդապարիկներ արձակելու հետ, որոնցում գտնվել են ԿԺԴՀ-ի վարչակարգը քննադատող թռուցիկներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս