Բաժիններ՝

Թուրքիան ստացել է A400M տիպի ռազմափոխադրման երկրորդ ինքնաթիռը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիան ստացել է A400M տիպի ռազմավարական տրանսպորտային երկրորդ ինքնաթիռը: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության քարտուղարությունը:

Վերջինս հիշեցրել է, որ Թուրքիան ընդհանուր առմամբ պետք է ստանա 10 հատ A400M ինքնաթիռ: Երկրորդ ինքնաթիռը ստացվել է 2014 թվականի դեկտեմբերի 22-ին, այն Սևիլիայից բերվել է Քայսերի:

Հիշեցնենք, որ Թուրքիան A400M տիպի առաջին ինքնաթիռը ստացել է ընթացիկ տարվա մայիսին: Վերջին՝ 10-րդ, ինքնաթիռը Թուրքիան պետք է ստանա 2018 թվականի վերջին:

4 շարժիչով A400M-ն ունակ է կրել 37 տոննա բեռ, ունակ է փոխադրել ամբողջովին սպառազինված 116 զինվորի (մեկ էսկադրոն), վեր բարձրանալ 11.300 մետր, զարգացնել մինչև 780 կմ/ժամ արագություն: Ինքնաթիռի թռիչքի հեռավորությունը կազմում է 8700 կիլոմետր:

A400M ինքնաթիռները կփոխարինեն երկար ժամանակ կիրառման մեջ գտնվող C-160 տրանսպորտային ինքնաթիռներին: Մեծ հեռահարություն ու բարձր մանևրայնություն ունեցող այդ ինքնաթիռը կարող է օգտագործվել նաև քաղաքացիական նպատակներով: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռը կարող է վերածվել թռչող հիվանդանոցի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս