Բաժիններ՝

Րաֆֆի Մխչյանն առաջարկում է Ռուսաստանի հետ դոլարով համագործակցել

Արդեն նոյեմբերի վերջերին նկատվել էր արտահանման ծավալների նվազումը, որը հասել էր մինչև 18% անկման` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյան՝ նկատելով, որ մարդիկ շատ սխալ կարծիք ունեն, որ եթե դրամն արժեզրկվեց, վայրկյանական կարող են սկսվել ինչ-որ մեծ արտահանումներ. «Դա այդպես չէ, երբեք այդպես չի եղել, դրա համար որոշակի ժամանակ, գործոններ են պետք, որ տեղի ունենան, և կարողանանք մենք մեր արտահանումներն իրականացնել»:

Անդրադառնալով վերջին օրերին ստեղծված տնտեսական ծանր իրավիճակին՝ Րաֆֆի Մխչյանը նշեց, որ արտահանողները բավականին վնասվեցին այս ժամանակահատվածում. «Քանի որ մենք բավականաչափ մեծ պայմանագեր կորցրեցինք: Այդ պայմանագրերի կորցնելու պատճառը հիմանանում ռուբլու անկայուն վիճակն էր, որն ահռելի ձևով արժեքազրկվեց: Դա է հիմնական պատճառը, որ մեզ դրեց այսպիսի իրողության առջև»:

Այնուամենայնիվ, արտահանողների միության նախագահը կարծում է՝ շատ կարճ ժամանակահատվածում կարելի է նորից վերանայել ամեն ինչը, փոխել պայմանագրերը. «Այսօր մենք էլ կարող ենք Ռուասատանի հետ դոլարով աշխատել այնպես, ինչպես Բելառուսն է առաջարկում Ռուսաստանին դոլարով համագործակցել»:

Հարցին՝ բայց Ռուսաստանն այսօր կհամաձայնվի՞ առևտուր անել ԵՏՄ անդամ երկրների հետ դոլարով, Ր. Մխչյանը պատասխանեց.

«Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, ես բիզնեսի ոլորտի մարդ եմ, կարող եմ ասել, որ բիզնեսն ինքն է թելադրում իր օրենքները, և ոչ թե քաղաքականությունը՝ բիզնեսին. եթե բիզնեսները կարողանում են ընդհանուր եզրեր գտնել, այդտեղ քաղաքականությունը ոչ մի անելու բան չունի, և այստեղ զուտ գործնական հարաբերություններ են, որը առաջանում է հայ բիզնեսմենի և ռուս բիզնեսմենի միջև, իսկ եթե իրենք կարողանում են ընդհանուր լեզու գտնել և կարգավորել այդ խնդիրը, ապա ո՛չ պարոն Պուտինը, ո՛չ պարոն Սարգսյանը խառնվելու կարիք չունեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս