Օբաման զանգվածային դատական գործընթացների կապակցությամբ իր մտահոգություններն է հայտնել Եգիպտոսի նախագահին
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ ալ-Սիսիի հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ Օբաման մտահոգություն է հայտնել Եգիպտոսում ընթացող զանգվածային դատական գործընթացների, լրագրողների կալանավորման ու քաղաքացիական հասարակության դրության կապակցությամբ:
Օբաման Սիսիին կոչ է արել ներդրում ունենալ Եգիպտոսի ժողովրդի՝ քաղաքական, տնտեսական ու սոցիալական ձգտումների իրագործման հարցում: Հեռախոսազրույցի ժամանակ Օբաման ու Սիսին քննարկել են նաև երկու երկրների հարաբերությունների հարցն ու տարածաշրջանային զարգացումները:
Օբաման կարևորել է ահաբեկչության դեմ պայքարում ու տարածաշրջանային անվտանգության հաստատման գործընթացում ԱՄՆ-ի ու Եգիպտոսի փոխգործակցությունը: Օբաման ու Սիսին կարևորել են երկու երկրների միջև ռազմական ու հետախուզական կապերի շարունակումը: