Ադրբեջանի գործողությունները սպառնալիքի տակ են դնում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները. Մալինովսկի

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերով օգնական Թոմ Մալինովսկին հայտարարել է, որ Ադրբեջանում, ինչպես և յուրաքանչյուր այլ երկրում, որևէ մեկը չպետք է կալանավորվի լրագրողական գործունեության կամ ազատ արտահայտվելու համար.

«Մենք միանշանակ Ադրբեջանի իշխանություններին հասկացրեցինք, որ ցանկանում ենք այդ անձանց՝ ներառյալ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայլովայի ազատ արձակումը: Նրանք պետք է հասկանան, որ քաղաքացիական հասարակությանը խեղդելը սպառնալիքի տակ է դնում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները:

ԱՄՆ-ը վերջին 20 տարվա ընթացքում լավ հարաբերություններ է ունեցել Ադրբեջանի հետ: Երբեմն տարակարծություններ են եղել տարբեր հարցերի, այդ թվում նաև մարդու իրավունքների հարցի շուրջ, սակայն մենք մշտապես հասել ենք հարցերի լուծմանը:

Դրա համար էլ մեզ համար դժվար է հասկանալ վերջին ամիսներին Ադրբեջանում կատարվող դեպքերը: Այդ գործողությունները կասկածի տակ են դնում մեր հարաբերությունները: Ներկայումս Ադրբեջանի իշխանություններից է կախված, թե ինչպիսին կլինեն մեր հերթական քայլերը»:

Տեսանյութեր

Լրահոս