Սաակաշվիլին պատրաստ է իր մոտ աշխատանքի ընդունել Պուտինին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է աշխատանք գտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար.
«Վաշինգտոնում իմ ղեկավարությամբ ստեղծվել է ինստիտուտ, և ԱՄՆ պետդեպարտամենտն արդեն իսկ ինձ առաջարկել է աշխատանքային վիզա: Թող Պուտինը միայն հրաժարվի դրանից, ես նրան կտամ այդ վիզան, ես պատրաստ եմ նրան աշխատանքի ընդունել մեր ինստիտուտում, թող հուշագրեր գրի»: