Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալը
Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղազախստանի խորհրդարանի սենատը (վերին պալատ) իր այսօրվա լիագումար նիստում ընդունել է ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման մասին օրենքը:
ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում: Երեկ էլ Ղազախստանի խորհրդարանի մեջլիսը (ստորին պալատ) հավանության արժանացրեց ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալը:
Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարության համաձայն` Հայաստանի ու Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 7.7 միլիոն դոլար: