Աբաշիձեն չի բացառում, որ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները կարող են հանդիպել Պուտինի հետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները կարող են հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Աբաշիձեն կարծում է, որ պետք է մանրակրիտ պատրաստվել այդ հանդիպմանը: Պուտինը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանն ուրախ կլինի Մոսվայում տեսնել Վրաստանի կառավարության յուրաքանչյուր ներկայացուցչի: Պուտինն ընդգծել է, որ առաջին փուլում անհրաժեշտ է առնվազն հաստատել ուղիղ շփումներ:
Դրա հետ կապված` Աբաշիձեն հայտարարել է, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա որոշակի փուլում, սակայն պետք է շատ մանրակրկիտ պատրաստվել, թե երբ և որտեղ պետք է անցկացնել այն: Աբաշիձեն հավելել է, որ հանդիպման ժամանակ կարելի կլինի քննարկել ամենասուր հարցերը` կապված Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ: