«Ես գազի գին կարգավորող չեմ». Հենրիկ Նավասարդյանը՝ գործադուլ հայտարարած երթուղայինների վարորդներին (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի գազալցակայաններում գազի թանկացման պատճառով մի շարք երթուղիների երթուղայինների վարորդներ հավաքվել էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցու հարակից տարածքում: Նրանք գործադուլ են հայտարարել։ Նրանց հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանիօ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա փորձում էր վարորդներին համոզել՝ դադարեցնել գործադուլը՝ մինչև գազի գինը ստաբիլ դառնա:
«Ես գազի գին կարգավորող չեմ»,- վարորդների բողոքներին ի պատասխան՝ ասում էր Հենրիկ Նավասարդյանը:
Տեսանյութը՝ 1in.am-ի