Բաժիններ՝

Հայտնաբերվել են ՀԱԿ-ի անդամին ծեծի ենթարկողները. Ոստիկանություն

Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Մանուկյաններ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Մանուկյանները ներկայացել են ոստիկանության Հրազդանի բաժին և խոստովանել, որ Աշոտ Փիլիպոսյանի հետ իրենք են վիճաբանել միմյանց անձնական վիրավորանք հասցնելու պատճառով:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031