Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2014/12/121100099500.jpg)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Հասան Յարդըմջըն գտնվում է Բաքվում: Այսօր նրան ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության հարցն ու տարածաշրջանային խնդիրներ: