ՌԴ ԱԳՆ-ը հուսադրող է համարում Ժնևյան քննարկումներում վրացական պատվիրակության նոր ղեկավարի գործելաոճը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ով Ժնևյան բանակցություններում գլխավորում է ռուսական պատվիրակությունը, պրոֆեսիոնալ ու փորձառու դիվանագետ է որակել Դավիթ Դոնդուային, ով դեկտեմբերի 9-10-ին անցկացված Ժնևյան քննարկումների 30-րդ փուլում գլխավորել է վրացական պատվիրակությունը:
Դոնդուան այդ պաշտոնում փոխարինել է Վրաստանի նախկին առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանիին, ով նոյեմբերի սկզբին հրաժարական է տվել սեփական ցանկությամբ՝ տվալ ժամանակ արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ միասին:
Կարասինը հայտարարել է, որ Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուան պրոֆեսիոնալ է, ով բավական ճիշտ է ընկալում Ժնևյան քննարկումների ձևաչափը, սովոր է երկխոսությանը՝ որպես փոխզիջումներ փնտրելու եղանակ. «Դա հուսադրող է, կաշխատենք նաև հետագայում»: