Ժամանակակից զենքի մատակարարման շուրջ ԱՄՆ-ի ու Վրաստանի բանակցությունները հարցեր են առաջացնում. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը զենքի ժամանակակից մատակարարումների վերաբերյալ տեղեկատվություն ունի, որ Վրաստանը բանակցում է արևմտյան երկրների ու մասնավորապես ԱՄՆ-ի հետ: Այս մասին Ժնևյան քննարկումների 30-րդ փուլի արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը.

«Կա տեղեկատվական արտահոսք այն մասին, որ Թբիլիսին արևմտյան երկրների և առաջին հերթին ԱՄՆ-ի հետ բանակցում է ժամանակակից զենքի խմբաքանակի մատակարարումների շուրջ: Դա առաջացնում է որոշակի հարցեր, և որ ամենագլխավորն է՝ անհանգստացնում է Աբխազիային ու Հարավային Օսիային»:

Տեսանյութեր

Լրահոս