Բաժիններ՝

Time պարբերականի խմբագրակազմը «Տարվա մարդ» է ճանաչել Էբոլա վիրուսի դեմ պայքարի առաջամարտիկներին

Ամերիկյան Time պարբերականի խմբագրակազմի վարկածով՝ 2014 թվականի «Տարվա մարդ» են ճանաչվել Էբոլա տենդի համաճարակի դեմ պայքարի առաջամարտիկները: Պարբերականը գրում է, որ եթե նախկինում Էբոլա վիրուսն իրեն պահել է առասպելական հրեշի նման, որը մի քանի տարին մեկ անգամ աֆրիկացիներից պահանջել է զոհաբերություններ, իսկ հետո թաքնվել է իր որջում, ապա 2014 թվականին ամեն ինչ փոխվել է. 2014 թվականին սկսվել է իսկական համաճարակ, որն ընդգրկել է ամբողջ քաղաքներ, իսկ միլիոնավոր մարդիկ դարձել են աղքատներ:

«Տարվա մարդ» անվանակարգին հավակնել են նաև Ֆերգյուսոնի ցուցարարները, Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին, չինական Alibaba կորպորացիայի ղեկավար Ջեկ Ման, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Խմբագրակազմի այս դիրքորոշման հարապարակումից մեկ օր առաջ էլ հայտնի էր դարձել պարբերականի ընթերցողների կարծիքով «Տարվա մարդու» անունը: Օնլայն քվեարկությանն աշխարհի ավելի քան 200 երկրից մասնակցել է 5 միլիոն մարդ, որոնցից 16 տոկոսը քվեարկել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրու Մոդիի օգտին, ով էլ ճանաչվել է «Տարվա մարդ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս