Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը կանցկացվի Թբիլիսիում
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը կանցկացվի Թբիլիսիում: Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ի Twitter-յան միկրոբլոգում:
Երեք երկրների արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումն անցկացվելու է 2015 թվականին, Վրաստանում: Այդպիսի որոշում է ընդունվել այսօր Կարսում տեղի ունեցած երեք երկրների արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով:
Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 8-ին, Տրապիզոնում (Թուրքիա), երկրորդ հանդիպումը՝ 2013 թվականի մայիսի 28-ին, Բաթումում (Վրաստան), իսկ երրորդ հանդիպումը՝ 2014 թվականի փետրվարի 19-ին, Գյանջայում (Ադրբեջան):