Մենք պետք է երկխոսենք Ռուսաստանի հետ. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ բռնազավթման ուղղությամբ Ռուսաստանի հերթական քայլը խանագարում է Վրաստանի կառավարության սկսած երկխոսությանը.

«Վրաստանը շարունակելու է Ռուսաստանի հետ բանակցությունների բոլոր գոյություն ունեցող ձևաչափերը: Դա ճիշտ ուղի է, քանի որ մենք պետք է երկխոսենք Ռուսաստանի հետ: Դրա համար էլ պահպանվելու են թե՛ Ժնևյան ձևաչափը, թե՛ Կարասին-Աբաշիձե ձևաչափը»:

Գարիբաշվիլին հավելել է, որ Վրաստանի կառավարությունը կոշտ ձևով դատապարտել է Ռուս-աբխազական դաշնակցային պայմանագիրը. «Մենք մտադիր չենք բանակցել մեր տարածքների հաշվին, սակայն հենց այդ բանակցություններում մենք լուծում ենք շատ հարցեր»:

Գարիբաշվիլին ընդգծել է, որ գոհ է տնտեսական ու առևտրային հարցերի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքներից, սակայն դժգոհ է քաղաքական արդյունքներից:

Տեսանյութեր

Լրահոս