Պարույր Հայրիկյանի խոսքով՝ բոլոր պատգամավորները մտավորականներ են, նաև Առաքել Մովսիսյանը
Այսօր հրավիրված ասուլիսում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը անդրադարձավ նաև ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի շուրջ ԱԺ պատգամավորների քվեարկությանը: Ըստ նրա՝ ԵՏՄ-ին կողմ քվեարկողները իրենց քվեարկությամբ իրենց վրա խարան դրեցին. «Ընդամենը մի քանի ամիս հետո չգիտեմ՝ ինչպես պետք է արդարանան»:
Խոսելով ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ձեռնպահ քվեարկելու մասին՝ Պ. Հայրիկյանը նշեց.
«Ցանկացած դպրոցական, եթե խորանում է՝ հասկանում է, որ ձեռնպահ նշանակում է դեմ, որովհետև եթե հարցը դրվում է քվեարկության շատ կարևոր է՝ այդ հարցը քանի կողմ ստացավ:
Դաշնակցականները շատ գեղեցիկ ասացին, որ ինքը մտավորական է… Ինչի այնտեղ պատգամավորներից ո՞րը մտավորական չէ, բոլորն էլ մտավորական են, եթե դարձել ես պատգամավոր, ուրեմն մտավոր ներուժ ունես»:
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանն ու Առաքել Մովիսիսյանն է՞լ են մտավորականներ, Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց.
«Ոչ միայն: Խորհրդարանը մտավոր գործունեության ասպարեզ է, բայց ամեն մեկը իր մտավոր մակարդակով է ներկայանում այնտեղ»: