![](/banners/BeFunky-design.jpg)
Լևոն Հայրապետյանը չի ներկայացել մոսկովյան դատարան. նրան հոսպիտալացրել են
![](https://168.am/wp-content/uploads/2014/12/download-5.jpg)
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գործարար Լևոն Հայարապետյանն այսօր չի ներկայացել Մոսկվայի Բասմանի շրջանի դատարան, ուր քննարկվելու էր իր տնային կալանքի ժամկետի երկարաձգման հարցը: Դատարանին հայտնի է դարձել, որ Հայրապետյանը գտնվում է հիվանդանոցում:
Գործարարի փաստաբանը հայտարարել է, որ Հայրապետյանին հոսպիտալացրել են միզապարկի քաղցկեղի ախտորոշմամբ: Փաստաբանն ընդգծել է, որ այդ հիվանդությունը մտնում է այն հիվանդությունների թվում, որոնց դեպքում արգելվում է հետաքննչական մեկուսարանում գտնվելը:
Դատարանը Հայրապետյանի տնային կալանքի ժամկետի երկարաձգման հարցը կդիտարկի առանց նրա մասնակցության: Գործարարի փաստաբանը ներկայացրել է Հայրապետյանի հայտարարությունը, որում նա ընդգծել է, որ չի առարկում իր բացակայությամբ գործի քննմանը:
Քննիչը խնդրում է Հայարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի ապրիլի 19-ը՝ ավելի վաղ նրա նկատմամբ կիրառած բոլոր սահմանափակումների պահպանմամբ: