Բաժիններ՝

Ֆինանսական կոլապսից խուսափելու համար Ուկրաինային անհապաղ անհրաժեշտ է 15 միլիարդ դոլար. ԱՄՀ

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կարծում է, որ Ուկրաինային չի բավականացնում ևս 15 միլիարդ դոլարի արևմտյան անհրաժեշտ օգնություն, որպեսզի նա խուսափի ֆինանսական կոլապսից:

ԱՄՀ-ն ընդգծել է, որ այդ գումարն Ուկրաինային անհրաժեշտ է հնարավորինս արագ՝ մի քանի շաբաթվա ընթացքում: ԱՄՀ-ը հայտնել է, որ ընթացիկ տարվա ապրիլից սկսած՝ Ուկրաինան իրենից ու միջազգային այլ վարկատուներից արդեն իսկ ստացել է 8.2 միլիարդ դոլար:

Առանց հավելյալ օգնության՝ Կիևը հարկադրված կլինի կա՛մ արմատականորեն կրճատել բյուջեն, կա՛մ էլ անգամ դեֆոլթ հայտարարել: Ուկրաինայում տնտեսական իրավիճակը վատթարացել է նաև դեպի Ռուսաստան արտահանման ծավալի անկման պատճառով, ինչը հանգեցրել է Ուկրաինայի Ազգային բանկի կապիտալի արտահոսքին ու ոսկու պաշարների նվազմանը:

Արևմտյան երկրների կառավարությունները դեռ սառը վերաբերմունք են ցուցաբերում Ուկրաինային այդօրինակ օգնություն ցուցաբերելու մասին ԱՄՀ-ի կոչին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս