ՌԴ Պետդուման այսօր կդիտարկի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման հարցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդուման այսօրվա նիստում քննարկելու է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման հարցը: ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման մասին օրինագիծը Պետդումայի դիտարկմանը ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պետդումայի՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Հայաստանը ցուցաբերել է առավելագույն կամք, որպեսզի ընթանա զարգացման եվրասիական ուղով.
«Դա պատմական որոշում է ԵՏՄ-ի ճարտարապետության ձևավորման պլանում: Հաջողվել է գտնել բոլոր հարցերի լուծումը, այդ թվում նաև ընդհանուր սահմանի բացակայության հարցը: Պայմանագիրը բաղկացած է 6 հոդվածից ու 5 հավելվածից, որոնք լուծում են տվել բոլոր խնդիրներին»: