Բաժիններ՝

Ուկրաինայի հակամարտությունն անհնար է կարգավորել ռազմական ճանապարհով. Մերկել

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհնար է համարել ռազմական ճանապարհով Ուկրաինայի հակամարտության կարգավորումը: Այդ մասին նա հայտարարել է երեկ Քյոլնում տեղի ունեցած Քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարի ժամանակ:

Մերկելը չի բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելը՝ ընդգծելով, որ դրանք ինքնանպատակ չեն և կիրառվում են այն ժամանակ, երբ հնարավոր չէ առանց դրանց: Մերկելի խոսքերով՝ Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքը՝ իրեն միացնելով Ղրիմը, և որ նրա գործողությունները սպառնում են եվրոպական անվտանգությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս