Բաժիններ՝

Ինչու չի կարելի է 3 անգամից ավելի ստուգել էլեկտրոնային նամակներն ու հաղորդագրությունները

Այն մարդիկ, որոնք անընդհատ սպասում են զանգի, հաղորդագրության կամ էլեկտրոնային նամակի՝ անընդհատ գտնվում են էմոցիոնալ ու հոգեբանական ճնշման տակ: Հոգեբանների կարծիքով, այսպիսի ապրելակերպով մարդկանց մոտ սթրեսային իրավիճակը դառնում է քրոնիկ: Մարդը կարող է չզգալ դա, սակայն այն դրսևորվում է հաճախակի դարձող գլխացավերով, լարվածության, գերզգայունությամբ կամ ընդհակառակը մեկուսացմամբ: Հատկապես այն աշխատակիցները, որոնց աշխատանքը պահանջում է անընդհատ զգոն լինել, պարտադիր պատասխանել հեռախոսազանգերին, բաց չթողնել ոչ մի նորություն կամ իրադարձություն, որոնց աշխատանքը կախված ու կապված է անհետաձգելի գործերի հետ, (լրագրողներ, շտապ օգնության բժիշկներ, հրշեջներ, զինվորականներ և այլն) ունենում են մարսողական խնդիրներ, անքնություն և անընդհատ թուլության զգացողություն:

Բացի այդ, սակայն այժմ կան մարդիկ, որոնք կախվածության մեջ են էլեկտրոնային նամակներից ու բջջային հաղորդագրություններից: Նրանք էլ գրեթե նույնքան վտանգված են: ըստ հոգեբանների դա թմրամոլության պես մի բան է, որը քայքայում է հոգեկան առողջությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս, օրը 3 անգամից ավել չստուգել էլեկտրոնային փոստը ու չդիտել հաղորդագրությունները, որոնք անընդհատ ձեզ են հասնում:

Aroxj.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031